«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանը և Հովիկ Ագազարյանն Armenia Today-ին մեկնաբանել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ադրբեջանցիների Հայաստան «վերադարձին» հասնելու ծրագրերի մասին խոսքերը։
Մելքոնյանը խորհուրդ տվեց անտեսել Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և Հայաստանին ու Արցախի ղեկավարությանն ուղղված մեղադրանքները։
«Արհամարհե՛ք։ Ու ընդհանրապես մի՛ մտածեք»,- ասաց պատգամավորը։
Աղազարյանը խոստովանեց, որ տեղյակ չէ Ալիևի հայտարարությունից։
«Այդ մեղադրանքներին ես չեմ կարող որևէ գնահատական տալ, որովհետև չունեմ նմանատիպ ինֆորմացիա»,- ասաց նա։
Հոկտեմբերի 1-ին Ալիևը հայտարարել էր, որ մտադիր է հասնել ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան։ Նա նշել էր, որ ադրբեջանցիները որոշ ժամանակ անց «վերադարձել են իրենց պապենական հողերը»՝ 20-րդ դարի «տեղահանության երկու ալիքներից» հետո, և վստահություն էր հայտնել, որ «էթնիկ զտումների երրորդ ալիքի ենթարկված արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան երկիր»։