Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնում են կառավարությունից։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ,
կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին:
Փաշինյանի և Մակրոնի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին՝ Բլենհայմյան պալատում։ Նրանք քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը։