ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կազմել է 387,05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,13 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427,46 դրամ (նվազել է 0,99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507,73 դրամ (նվազել է 6,33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,07 դրամ (նվազել է 0,03 դրամով):