Իսրայելն, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարվածել Թեհրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Սիրիայում կամ Եմենում, հայտնել է TACC-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը հանդես է գալիս «սահմանափակ արձագանքի» օգտին՝ միաժամանակ ընդգծելով, որ «նախագահ Բայդենի ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա կարող է զգալիորեն կրճատվել»։
Չորեքշաբթի Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին ասել էր, որ չի աջակցում Իրանի միջուկային օբյեկտների վրա իսրայելական հարվածներին, ինչպես նաև հնչեցրել էր Յոթնյակի (G7) երկրների դիրքորոշումը, ըստ որի Իսրայելն իրավունք ունի պատասխանել հարձակում Իրանի կողմից, սակայն այս պատասխանը պետք է համաչափ լինի։
Հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներն իրականացվել են ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի, լիբանանյան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի, ինչպես նաև ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանության։
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ իսրայելական և ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերն արդյունավետ են գործել և խոցել են Իսրայելի վրա արձակված իրանական 180 հրթիռներ։ Ըստ նրանց՝ իրանական հրթիռակոծության արդյունքում Թել Ավիվի տարածքում երկու մարդ թեթև բեկորային վնասվածք էր ստացել։ Իսրայելը նաև հայտարարել էր «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։