91 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով «Սոյուզմուլֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովին։
Ոսկանյանցը ծնվել է 1934 թվականի հունվարի 2-ին։ 1959-1991 թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի առաջատար անիմատորներից մեկն էր։ Նրան շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։
Նշվում է, որ Ոսկանյանցը մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Մեծ անախորժություն», «Երեք հաստլիկ մարդիկ», «Մատնաչափիկը», «Ոսկե աքլորի հեքիաթը», «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», «Բրեմենյան երաժիշտները», «Կուզիկ-Քուռկիկ», «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Կախարդական մատանին», «Երրորդ մոլորակի գաղտնիքը», «Կար, չկար, մի շուն կար», «Մարդուկ-Ջարդուկը» և այլն։