Երևան քաղաքի Տերյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:16-ի սահմաններում։ Բախվել են BMW (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.), Mercedes-Benz (վարորդ` Ս. Ջ., ծնված 1983 թ.), Suzuki (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1993 թ.), Nissan (վարորդ՝ Ն. Ն., ծնված 1996 թ.) և Toyota (վարորդ՝ Ա. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնեը՝ Suzuki-ի ուղևորներ Ի. Դ.-ն (ծնված 1993 թ.) և Հ. Հ.-ն (ծնված 2022 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։