Հոկտեմբերի 12-ին Երևանում կանցկացվի Francofest 2024 փառատոնը, որի շրջանակներում Հայաստանում կհիմնվի Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի մասնաճյուղը։
«Գոնկուր Արմենիա» մրցանակի հիմնադրման կապակցությամբ Երևան կժամանեն Գոնկուրյան ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները։
Փառատոնը կներառի հինգ նոր ֆրանսալեզու գրքերի շնորհանդես և պանելային քննարկումներ: Francofest 2024-ը կազմակերպել են Newmag հրատարակչությունը և Հայաստանի Ֆրանսիական համալսարանը։
Գոնկուրի մրցանակը շնորհվում է ֆրանսերենով տարվա լավագույն վեպի կամ պատմվածքների ժողովածուի հեղինակին։ Մրցանակակիրների թվում են Մարսել Պրուստը (1919), Մորիս Դրուոն (1948) և Սիմոն դե Բովուարը (1954): Ըստ կանոնադրության՝ այս մրցանակը հեղինակին կարող է շնորհվել մեկ անգամ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...