Առնվազն 5 մարդ մահացել, 40-ը վիրավորվել է Հնդկաստանի Չեննա քաղաքում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ավիաշոուի ժամանակ առաջացած հրմշտոցի և ջրազրկման հետևանքով, հայտնել է The Indian Express թերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 92-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, երբ 1,2 միլիոն հանդիսատես հավաքվել է երկու կիլոմետրանոց «Մարինա» լողափում՝ դիտելու ինքնաթիռի ցուցադրական թռիչքները:
Իշխանություններն ու կազմակերպիչները պատրաստ չէին մարդկանց նման հոսքին։ Տեսարանի վերջում՝ ելքի մոտ, խառնաշփոթ և հրմշտոց է սկսվել, ինչի հետևանքով երկու կամ երեք մարդ մահացել է, 40 մասնակից վիրավորվել և հոսպիտալացվել է։
36 աստիճան շոգի պայմաններում ավիաշոուի ժամանակ 150 այցելու անհապաղ բժշկական օգնություն է պահանջել ջրազրկման պատճառով։ Նրանցից ոմանք նույնպես մահացել են։