Վայոց ձորի մարզի 42-ամյա բնակչուհի Լիլիթ Դ․-ն «թունավորում» ախտանիշով օգոստոսի 26-ին տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առանց պատշաճ ախտորոշման և բուժման նրան դուրս են գրել, ինչի հետևանքով էլ օրեր անց մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ կնոջը հիվանդանոցում խորհուրդ են տվել դիմել «Ինֆեկցիոն» հիվնադանոց՝ միաժամանակ նշելով, որ սուր պաթոլոգիա չի հայտնաբերվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լիլիթ Դ․-ն տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որտեղ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստանալու ընթացքում՝ սեպտեմբերի 1-ին, մահացել է։ Կնոջ 23-ամյա դուստրը՝ Նոնա Գ․-ն, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրել է մոր մահվան համար:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։