ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Սեպտեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Փաշինյանը մասնակցելու է հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ 2023 թվականին Փաշինյանը մասնակցել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։