Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օպերային երգիչ և դիրիժոր, տենոր Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մեդալը շնորհվել է «համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։
Երգիչը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համերգով:
Հայաստանյան հանդիսատեսին ուղղված իր ուղերձում Դոմինգոն հայտնել էր, որ երջանիկ է Հայաստան վերադառնալու և տեղի հանդիսատեսի համար երգելու յուրահատուկ հնարավորության համար։