ԱՄՆ իշխանությունների խնդրանքով Պորտուգալիայում կալանավորվել է կրիպտոարժույթների շուկա ստեղծող Gotbit ընկերության ղեկավար, ռուս Ալեքսեյ Անդրյունինը, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Gotbit-ի և երեք այլ շուկայագործող ընկերությունների՝ ZM Quant-ի, CLS Global-ի և MyTrade-ի դեմ մեղադրանքի շրջանակներում: ԱՄՆ-ում այս ընկերությունները մեղադրվում են կրիպտոարժույթների շուկան շահարկելու և էլեկտրոնային միջոցներով առևտուրը «լվանալու» դավադրության մեջ:
Անդրյունինը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 8-ին։ Նա սպասում է ԱՄՆ արտահանձնմանը։