Հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռի Բերդ համայնքում երեք ընկերներ և նրանցից մեկի եղբայրն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկել, հրկիզել ու թաղել են 2023թ․ ծնված Հայկ Մաղաքյանին, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ թոռը` 2003թ. ծնված Մաղաքյանը, հուլիսի 9-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել:
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ 4 տղաներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ապօրինաբար կյանքից զրկել են Մաղաքյանին և դին՝ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխել ու թաքցրել։ Ապա Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։ Հոկտեմբերի 9-ին գտնվել է դիակը թաքցնելու վայրը»,- մանրամասնում է ոստիկանությունը։
Սեպտեմբերի 25-ին չորս մեղադրյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Սեպտեմբերի 26-ին նրանցից երեքը ձերբակալվել են, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Երևանում թիվ 77 ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահասի․ ԶԼՄ
Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ վրաերթի հետևանքով...