Artcosmed կոսմետիկ վիրաբուժության կլինիկան հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 8-ին 56-ամյա բուժառուի մահվանից հետո։
ԲԿ հիմնադիր-ղեկավար Արթուր Սարգսյանը բուժառուի մահվան պատճառ է նշել սրտամկանի սուր ինֆարկտը։
Կլինիկայի տնօրենն ընդգծել է, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի գրանցվել։
«Խոսելը ծանր է, բայց մյուս կողմից՝ հանրությունն ակնկալում է պարզաբանում։ Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։ Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի գրանցվել»,- գրել է Սարգսյանը։
Նա նշել է, որ մահացածի հարազատին մեկ տարի առաջ վիրահատել էր, որից հետո նրանց միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել։