Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 11-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-19 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-25 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-25 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 11-ի գիշերը կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: