ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը խոչընդոտ են հանդիսանում երկրի նախկին նախագահների «ստվերն ու ուրվականը»։
«Իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել»,- դատարանի շենքի մոտ լրագրողներին ասել է Քոչարյանը և հավելել, որ Գալստանյանին իր պայքարի մեջ ոչ մի ստվեր չի խանգարի:
Քոչարյանը հերքել է իր կողմից Գալստանյանի շարժմանը ֆինասական և այլ աջակցության ցուցաբերելու հայտարարությունները։ «Նման կարգի աջակցության համար չի դիմել»,- ասել է նա։
Հոկտեմբերի 6-ին Գալստանյանը մեկնաբանել էր Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ Գալստանյանի շարժման ձախողման պատճառը «նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդը կոչ էր արել վերջ տալ Աջապահյանի հասցեին հնչող վիրավորանքներին՝ նշելով, որ նա «տառապում է» իշխանությունների պատճառով։ Նա շեշտել էր, որ «իրենք ունեն մեկ թիրախ՝ այս չարի ուժը»։
Մանրամասները՝ տեսանյութում։