ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ միտված ՀՀ և ՄԹ միջև հաստատված ռազմավարական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հետագա խորացմանը:
Սեպտեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի թագավոր թագավոր Չարլզ 3-րդը հայտարարել էր գլոբալ հարցերի շուրջ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։
2023թ․ նոյեմբերին Լոնդոնում ՀՀ դեսպանատուն էր բացվել։ 2023 թվականի նոյեմբերին Լոնդոնում կայացել էին հայ-բրիտանական վեցերորդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որոնց արդյունքում կողմերն ստորագրել էին 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին մարտին խոստացել էր աջակցել Հայաստանին՝ ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության սառեցման պատճառով ռուսական սպառնալիքների դեպքում։