«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է «բարեբախտություն լինել» մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով անվտանգության և կայունության տնտեսական նախադրալներ։
«Մեր իրականության մեջ ընդհանրապես անվտանգություն ասելով, առաջին հերթին, հասկանում են բանակ, երկրորդ հերթին՝ հասկանում են բանակ, երրորդ հերթին՝ հասկանում են բանակ, բայց այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով, առաջին հերթին, հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի, և չի կարող գոյութուն ունենալ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակն առանցքային դերակատարություն ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի դերակատարությունն անվտանգության ապահովման գործում առաջինը և երկրորդը չէ, իսկ դա նշանակում է, որ «անվտանգության համակարգ գոյություն չունի, և այն լիրաժեքորեն խարխլված է։
Փաշինյանը շեշտել է, որ այս տրամաբանությամբ նախագիծը, առաջին հերթին, անվտանգության և բարեկեցության ապահովման մասին է:
Վարչապետը փետրվարի 1-ին հայտարարել էր բանակի բարեփոխման և անվտանգության հայեցակարգի փոփոխության մասին։ Նա ընդգծել էր, որ անհրաժեշտ է որոշել՝ հայեցակարգը միայն տեսական փաստաթո՞ւղթ է, թե՞ այն նաև գործնական բնույթ ունի, և դրա իրականացումն ապահովված է որոշակի պայմանավորվածություններով: Նրա խոսքով՝ հայեցակարգը պետք է ունենա քաղաքական կոնտեքստ։