Գյումրի-Երևան ավտոճանապարհին Գյումրի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ZIL մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա տուժած, տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները սահմանազատել են տարածքը և վարորդին (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1957 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ: