Ստամբուլում 80-ամյա Հալիթ Բայշուի հոգեհանգստի արարողության ժամանակ ծխականները լսել են դագաղից եկող ձայներ։ Պարզվել է, որ տղամարդը ողջ է։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Մզկիթ են կանչել բժիշկներին։ Նրանք բացել են դագաղը և շոշափել Բայշուի զարկերակը: Նրան սրտի մերսում են արել և տեղափոխել հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց տղամարդը, այնուամենայնիվ, մահացել է։