Հայաստանի շրջանների զգալի մասում հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ին կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 16-18 աստիճան։ Գիշերը կդիտվի 9-11 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 21-24 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 14-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 13 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ: