Երկու շաբաթվա ընթացքում 171 նոր ավտոբուս և 15 տրոյելբուս կլինի Երևանում, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ առաջին խմբաքանակը՝ 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս, Երևան են հասել։ Ավինյանն այս գնումները համարել է Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսնակյունից շատ կարևոր ձեռքբերում։
«Տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել, որով ավտոբուսային պարկի համալրման հարցը կհարամերնք փակված»,- ասել է նա։
Քաղաքապետը հավելել է, որ միասնական տոմսային համակարգը կվերացնի ստվերը, և քաղաքացիների համար ֆինանսական բեռ չեն լինի։
«Տրանսպորտի վերջնական գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, և ընդհանուր սկզբունքն այն է, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, եթե քիչ են օգտվում, նրանց համար գինը հարաբերականորեն կավելանա։ Ընդհանուր առմամբ՝ գնային տատանումը մարդկանց բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա»,- նշել է Ավինյանը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգը, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Մանրամասները՝ տեսանյութում։