Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը, հայտնում են Կառավարությունից։
Գործադիրի մամուլի ծառայությունից նշում են, որ մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ էր:
Վարչապետն առաջարկել է մտծել մրցուղին հեծանվային դարձնելու շուրջ և հայտնել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: