Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Գոլերի հեղինակ են դարձել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի խաղացողներ Բոյան Միովսկին և Իսնիկ Ալիմին հանդիպման, համապատասխանաբար, 72-րդ և 85-րդ րոպեներին։
Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հարկի տակ 4։1 հաշվով հաղթել էր Լատվիայի հավաքականին։ Երկրորդ տուրում արտագնա խաղում 2։0 հաշվով Հայաստանի հավաքականը պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Ֆարերյան կղզիների ընտրանու հետ։