Ալեքսանդր Պետրակովը այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Խաղից հետո երկրպագուները հավաքվել են ՀՖՖ շենքի մոտ և պահանջել ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Վերջինս, սակայն, News.am-ի տեղեկություններով՝ չի եկել ՀՖՖ երկրպագուների հետ հանդիպման։
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։