Իսրայելի հյուսիսում լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 67-ի, հայտնում է հայտնում է «Интерфакс» -ը՝ հղում անելով The Jerusalem Post-ին։
Նշվում է, որ երեք անօդաչու թռչող սարք է արձակվել Լիբանանից, հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են դրանցից երկուսը, մեկ անօդաչու թռչող սարքը հասել է Բինյամինայի տարածք։ Նշվում է, որ ահազանգի ազդանշաններն այդ պահին չեն հնչել։
Ըստ The Times of Israel-ի, տուժածներից 9-ը ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում են: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։