Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի կենտրոնացման շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի մահվան առթիվ, հայտնել են գերատեսչությունից։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 15 տարի ժամկետով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՔԿ-ն հայտնել է, որ իրականացրել է դեպքի վայրի և դիակի զննություն, դիակից ստացել անհրաժեշտ փորձանմուշներ, նշանակել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Հոկտեմբերի 6-ին հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։