Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշտում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող Zhong Tong ավտոբուսն Այվազովսկի և Նոր Արեշ 34 փողոոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի շինության քարե պատին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վիրավորը Երևանի բնակիչ 57-ամյա Արթուր Մ.-ն է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում ավտոբուսի վարորդը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Պ.-ն, պարեկներին և քննիչներին հայտնել է, որ վթարի մեղավորը Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդ է, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա հեռացել դեպքի վայրից, գրում է կայքը։
Լոռու մարզում ամբարձչի հարվածից քաղաքացի է մահացել․ ԶԼՄ
Լոռու մարզում ամբարձիչը (կռանը) ընկել է 49-ամյա Պատվական Ա․-ի վրա, որի հետևանքով վերջինս մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։ ՆԳՆ-ն պատահարի...