Վրաստանի արտաքին պետական պարտքը սեպտեմբերի վերջին հասել է ռեկորդային 24,7 մլրդ լարիի (9,03 մլրդ դոլար), հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարությանը։
Ըստ կայքի՝ Վրաստանը Հայաստանին պարտք է 1 մլն դոլար, Թուրքիային՝ 2,2 մլն դոլար, Ադրբեջանին՝ 1,1 մլն դոլար։
Նշվում է, որ Fitch վարկանիշային գործակալությունը Վրաստանի վերաբերյալ իր հունիսյան վերանայման մեջ նշել է, որ լարիի արժեզրկումն ամենամեծ վտանգն է ներկայացնում պարտքի դինամիկայի համար։ Միաժամանակ, ըստ կանխատեսումների, 2024-2026 թվականներին պետական պարտքը չի գերազանցի ՀՆԱ-ի 41%-ը և զգալիորեն ցածր կլինի 60%-ից։
Վրաստանի պարտքը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին ավելացել է 17 մլն դոլարով, Եվրոպական ներդրումային բանկին՝ 9,1 մլն դոլարով։
ԱՄՆ-ին Վրաստանը 7,8 մլն դոլարի պարտք ունի, գրեթե նույնչափ՝ Ռուսաստանին։ Ֆրանսիայի նկատմամբ պարտքն աճել է մինչև 814,5 մլն դոլար (աճը՝ 1,6 մլն դոլարով), Գերմանիային՝ 617,6 մլն դոլար (7,2 մլն դոլարով)։
2024թ․ ապրիլին ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարել էր, որ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը ՀՀ-ում 40 տոկոս է՝ թույլատրելի շեմի սահմաններում։