Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է 187 մարդ, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայային:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա քաղաքից 47 կմ դեպի արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 441 հազար մարդ: Օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:
Երկրաշարժը տեղի էր ունեցել Երևանի ժամանակով 11:46-ին, խուճապ առաջացրել տեղի բնակիչների շրջանում, որոնք դուրս էին վազել փողոց։