«Ռոսպոտրեբնադզոր»-ը (Роспотребнадзор) շրջանառությունից հանել է ավելի քան 118 000 փաթեթ կենսաբանական ակտիվ հավելումներ, որոնք գրանցված են Հայաստանում և իրենց բաղադրության մեջ ունեցել են սիմեթիկոն (աղիքային գազերը նվազեցնող դեղամիջոց) և մելատոնին (ցիրկադային ռիթմը կարգավորող հորմոն), հայտնել Է «Վեդոմոստի»-ին:
Ընդհանուր առմամբ, ծառայությունը արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի մշտադիտարկման ընթացքում հայտնաբերել է ՀՀ լիազոր մարմինների կողմից գրանցված՝ Մաքսային միության ակտերի պարտադիր պահանջները չբավարարող սննդի 48 կենսաբանական ակտիվ հավելումներ։
Նման հավելումների հայտնաբերման աշխատանքներին մասնակցում են կենսաակտիվ սննդային հավելումների բարեխիղճ արտադրողները, հավելել են գերատեսչությունում: Նրանց մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է հավելումների գրանցման և ՌԴ-ում արգելված նյութերով սննդային հավելումների շրջանառության արգելման հարցերով:
Սիմեթիկոնը և մելատոնինը գրանցված են որպես դեղագործական նյութեր և ինքնուրույն դեղամիջոցներ, ավելացրել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:
Գերատեսչությունը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որպեսզի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ստուգի տրված հավելումների պետական գրանցման վկայականների հիմնավորվածությունը:
Ինչպես հետևում է վիտամին D-ի անբավարարության կլինիկական առաջարկներից, մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական 800-1000 IU ընդունել վիտամին D-ի պակասը կանխելու համար:
Բացի այդ, ավելի քան վեց ամիս ժամկետով, առանց լաբորատոր հսկողության, վիտամին D-ի օրական 4 000 IU-ից ավելի դոզանների նշանակումը խորհուրդ չի տրվում այն հիվանդներին, ովքեր չունեն վիտամինի անբավարարության ռիսկի գործոններ, ասված է այնտեղ: