Թուրքիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 7 մարդ, 33-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի Արևմուտքի Բանդիրմա քաղաքի մոտակայքում, որտեղից ավտոբուսը շարժվել է դեպի Կապադովկիա։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ վթարի մեղավորն ավտոբուսի վարորդն է, որը չի կարողացել կառավարել մեքենան։
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ ավտոբուսը 41 մարդու է տեղափոխել, բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: