Հոկտեմբերի 18-ին Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում թիվ 40 երթուղին սպասարկող ավտոբուսում հրդեհ է բռնկվել. վարորդը տարհանել է ուղևորներին, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Փրկարար ծառայությունն ահազանգն ստացել է ժամը 21:00-ի սահմաններում։ Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսի հետևի հատվածում վարորդը կրակ ու ծուխ է նկատել։
«Նա բավականին ճիշտ է կողմնորոշվել, նախ տարհանել է ուղևորներին, ապա մարել կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- գրում է կայքը:
Նշվում է նաև, որ պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից
Իրանի քաղաքացին զոհվել է Սիսիան-Կապան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 22-ին, ժամը...