Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 19-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 19-ին սպասվում է սպասվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 8-10 աստիճան։ Գիշերը կդիտվի 4-6 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-18 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 19-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 9 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: