Ոստիկանությունը բռնի գործողություն է կիրառել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության ներկայացուցիչների, այդ թվում՝ կանանց նկատմամբ, ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
«Հոկտեմբերի 18-ի գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին»,- ասվում է հաղորդագրությունում:
Կուսակցությունից նշում են, որ ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է կուսակցության 8 ներկայացուցիչ, որոնցից 3-ը կանայք են:
«Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ կուսակցության որևէ անդամի հնարավորություն չի տրվել կապ հաստատել փաստաբանի կամ հարազատի հետ:
Հուլիսի 2-ին «Հրապարակը» գրել էր, որ իշխանությունները փորձում են խոչընդոտել նոր կուսակցությունների՝ Արշակ Կարապետյանի «Ազգային ճակատ»-ի, Պողոսյանի «Հայոց համազգային միասնության» և Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ի պետական գրանցմանը։ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հիմնադրվել է 2024թ․ մարտին։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...