Հնդկաստանի Յամունա գետը հոկտեմբերի 18-ին ծածկվել է թունավոր սպիտակ փրփուրի հաստ շերտով, ինչը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջության համար, հայտնում է Hindustantimes-ը։
Ըստ կայքի՝ գետում ամոնիակ և ֆոսֆատներ են կուտակվել։ Մարդկանց առողջության համար վտանգը մեծանում է առաջիկա տոների հետ կապված։
Նոյեմբերի 5-ին նշվող Chhath Puja տոնի ժամանակ հավատացյալները սուզվում են գետը, և աղտոտվածությունը կարող է հանգեցնել այս ավանդույթից հրաժարվելուն։