Հոկտեմբերի 21-ին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում առավոտյան ժամերին և ցերեկն սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկն սպասվում է 10-12, երեկոյան՝ 5-7 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 8-10 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 7-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզում սպասվում է 12-15 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 12-15 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 10-12, նախալեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 7-8 աստիճան տաքություն։