Իսրայելի բանակը հաղորդել է Գազայի հատվածում իսրայելցի գնդապետի զոհվելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն բանակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ զրահատանկային բրիգադի հրամանատար 41-ամյա Էհսան Դասկան զոհվել է մարտի դաշտում։
Նույն մարտի ընթացքում ծանր վիրավորվել է նաև նույն բրիգադի մեկ այլ սպա։ Ըստ աղբյուրի՝ նա տարհանվել է և այժմ գտնվում է ռազմական հիվանդանոցում։ Վերջինիս ինքնությունն ու սպայական կոչումը չեն հրապարակվում։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելը հաստատել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը, իսկ ավելի ուշ հայտնել էր, որ նրան սպանել են Գազայի հատվածի հարավում իրականացված գործողության ընթացքում։ Սինվարի սպանությունից հետո ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար էր նշանակվել Խալեդ Մեշալը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինված կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել էր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը անկլավում գործողություն էր սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։ Գազայի հատվածում մարտերը շարունակվում են մինչ օրս։
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո:
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։