Ղազախստանում ընթացող Pavlodar Open 2024 շախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է հնդիկ միջազգային վարպետ Այուշ Շարմային, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Վերջին խաղափուլից առաջ 9 հնարավորից գրոսմայստերը վաստակել է 7,5 միավոր: Մրցաշարին Հայաստանից մասնակցում է նաև գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով սև խաղաքարերով հաղթել է ադրբեջանցի գրոսմայստեր Վուգար Ռասուլովին և ունի 6 միավոր:
Ֆեդերացիայից նշում են, որ վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 10:00-ին։