Մոլդովայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է գործող նախագահ Մայա Սանդուն, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը մշակել է արձանագրությունների 97,88%-ը։
Նախնական տվյալներով՝ Սանդուն ստացել է ձայների 41,84%-ը, երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 26,35%-ը։
Ընտրություններում հաղթող կճանաչվի ընտրողների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Հակառակ դեպքում` նոյեմբերի 3-ին կկազմակերպվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները: