ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության զարգացման ընթացիկ ծրագրերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանը շահագրգիռ է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ համագործակցությունը կառուցելով ընդհանուր արժեքների, արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա, ուսումնասիրելով նաև ոլորտային համագործակցության լրացուցիչ հնարավորությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
Ըստ հաղորդագրության՝ Միրզոյանը նաև շեշտել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: Նա ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը։