Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայային։
Նրա խոսքով՝ ևս 22 մարդ վիրավորվել է։ Երլիքայան նշել է, որ, ըստ թուրքական իշխանությունների, «հարձակումը կապված է Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունների հետ»։
Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչության պատճառով կդադարեցնի իր այցը Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին և հոկտեմբերի 24-ի առավոտյան կվերադառնա Թուրքիա։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական TUSAŞ ավիատիեզերական ընկերության ավիացիոն գործարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել։ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը։