Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկման ժամանակ տեղի ունեցած զրույցին են միացել երկու երկրների արտգործնախարարները Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը։
«Միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար»,- հավելել է Պեսկովը։
ԲՐԻԿՍ գագաթնաժողովն անցկացվում Է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ժամանել է Կազան՝ մասնակցելու եզրափակիչ օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպանը նշել էր, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...