Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90%-ով, ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պայմանագրում համաձայնեցվել են տարածքային պահանջների բացակայության, ուժի չկիրառման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ձևակերպումները, հստակեցրել է նա:
Փաշինյանի խոսքով՝ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են բոլոր սկզբունքային հարցերը՝ խաղաղության հիմք ստեղծելու համար։ Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ կապ ապահովել սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներով, հավելել է Հայաստանի վարչապետը:
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովն անցկացվում Է Կազանում՝ հոկտեմբերի 22-24-ը։ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին ժամանել է Կազան՝ մասնակցելու եզրափակիչ օրվա միջոցառումներին։
ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպանը նշել էր, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Փաշինյանին և Ալիևին ԲՐԻԿՍ+ ձևաչափով քննարկմանն իրար կողք էին նստեցրել։ Նրանք զրույց էին ունեցել, որի ընթացքում ղեկավարներին էին միացել երկու երկրների արտգործնախարարները։