Հոկտեմբերի 23-ին Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մարզիկները հաղթանակներ են գրանցել և անցել են հաջորդ փուլ, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63․5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը գեղեցիկ հաղթանակներ են տոնել, իսկ 54 կգ քաշային Արթուր Ավետիքյանի մրցակիցը հրաժարվել է մենամարտից։
Հոկտեմբերի 24-ին ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 6-ը։