ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Բլինքենը և Ֆիդանը ընդգծել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, որն անհրաժեշտ է ողջ տարածաշրջանին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակներ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով երկու երկրների ղեկավարներին մինչև տարեվերջ ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Բայդենը նաև վստահեցրել էր Փաշինյանին, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»։