ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ «Այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա դրությամբ չկան»,- լրագրողներին ասել է նա։
Ասրյանը հավելել է, որ ստեղծված իրավիճակում չկան նախադրյալներ, որոնք կարող են հանգեցնել սահմանին էսկալացիայի։
Մեկնաբանելով Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերը՝ Գլխավոր շտաբի պետը կոչ է արել հաշվի առնել, որ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, և հարձակման հավանականությունը կարող է առաջանալ վեց ամսից կամ մեկ տարուց հետո:
Հունիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր նոյեմբերի COP29 գագաթնաժողովից հետո նոր ագրեսիա սկսելու Բաքվի մտադրության մասին։