Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես) «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել, հայտնել է UEFA-ն։
28-ամյա Ռոդրիգոն Եվրոպայի 2024 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։
BBC-ն գրել է, որ նա դարձել է անգլիական ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը France Football ամսագրի վարկածով առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորից:
«Շատ յուրահատուկ օր է իմ, ընտանիքիս և երկրիս համար»,- ասել է Ռոդրին, որը սեպտեմբերին ստացած վնասվածքի պատճառով մրցանակն ստանալիս բեմ է բարձրացել հենակներով։
Նշվում է, որ «Ռեալը» որոշել է բոյկոտել որոշումը, քանի որ, ըստ մադրիդյան ակումբի, «Ոսկե գնդակին» պետք է արժանարար Վինիսիուսը։
2023-ին «Ոսկե գնդակի» դափնեկիր էր դարձել արգենտինացի Լիոնել Մեսսին։ Վերջինս 8 «Ոսկե գնդակ» ունի և ռեկորդակիր է մրցանակների քանակով։
L’Equipe-ը սեպտեմբերին գրել էր, որ 2003 թվականից ի վեր առաջին անգամ 39-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և արգենտինացի Լիոնել Մեսսին չեն ընդգրկվել ֆրանսիական France Football ամսագրի կողմից շնորհվող «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։
2023-ի հոկտեմբերին Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակն» էր ստացել։