Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել է Տիրանայում ընթացող ոչ օլիմպիական քաշերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Ասլանյանը 9:0 հաշվով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևին։
Մանվել Խաչատրյանը (55 կգ) և Հայկ Մելիքյանը (72 կգ) պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում: