Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հոկտեբերի 30-ին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր, հայտնել են կառավարությունից։
Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հավելել են գործադիրից։
Անվտանգության խորհրդի նախորդ նիստը տեղի էր ունեցել հուլիսին, որի ժամանակ քննարկվել էին Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր: